Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պետության ձախողման խոսուն փաստ

Պետության ձախողման խոսուն փաստ
29.05.2024 | 19:17


Կա՞ մի երկիր, որտեղ մարդիկ պետություն են պահում, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, իսկ պետությունը ամեն առիթով հայտարարում է, թե կամավորներ են պետք։

Չկա ավելի խոսուն փաստ պետության ձախողման մասին, քան սա։ Երկրի անվտանգության պահպանման համար բանակը կամավոր է ուզում, աղետի ժամանակ պետությունը կամավոր է ուզում, ու բոլոր ոլորտներում հույսը կամավորի վրա է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ